Բաժիններ՝

ԵԱ-ի ոսկե մեդալը քրտնաջան աշխատանքի արդյունք է․ Գարիկ Կարապետյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանի կարծիքով` Եվրոպայի առաջնության այս ոսկե մեդալը քրտնաջան աշխատանքի արդյունք է:

«Նախորդ վնասվածքից հետո դժվարությունները շատ են եղել: Եվ ժամանակն էլ քիչ էր մարզումների համար` երկու հավաքի ենք մասնակցել, երկու ամիս ժամանակ կար մարզումների: Քրտնաջան մարզումների շնորհիվ հասել եմ իմ գերազանց մարզավիճակին, վերադարձել եմ ոսկե մեդալով», «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով Եվրոպայի առաջնության չեմպիոնական մոտեցման բուռն էմոցիաներին, ծանրորդը շեշտեց, որ ինքն այդքան զգացմունքային էր, քանի որ մի քանի մրցաշար շարունակ իրեն չի հաջողվել ոսկե մեդալակիր դառնալ:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը երկամարտի 411 կգ արդյունքով` երկու տարի անց, կրկին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր դարձավ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ թիմային հաշվարկում առաջինն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930