Բաժիններ՝

Երևանում կայանված «Hyundai»-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան 11 հասցեի մոտակայքում ֆիզկուլտինստիտուտի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Լիլիթ Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժնի հերթապահ խումբը:

Դեպքի փաստով Նորք Մարաշի ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզելու, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930