
Թաթար բորակի

Բաղադրամասերը՝
- Ալյուր- 0.5 կգ
- մածուն- 150 գրամ
- սոխ- 3 գլուխ
- յուղ- 8 ճ/գ
- ջուր, աղն ու սխտորը ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Ալյուրը մաղել: Մի փոքր ջրին աղ խառնել, ավելացնել ալյուրի վրա, խմոր ոչ թույլ խմոր հունցել:
Խմորը բարակ բացել և փոքր քառակուսիներով կտրատել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ լցնել և կտրատած խմորը եփել: Եփվելուց հետո ջրքամել, լցնել ափսեի մեջ, վրան հալած յուղ լցնել և մատուցել մածունի հետ: