Ուզում եմ նշել այն բարի ու ընկերական մթնոլորտը, որ այ պահին տիրում է այս դահլիճում. Գյումրիում ՌԴ հյուպատոս Իգոր Տիտով

Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի։ Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալությունից հետո այս հայտարարությունն արեց Գյումրիում ՌԴ հյուպատոս Իգոր Տիտովը` շնորհավորելով Ղուկասյանին։

«Հուսով եմ, որ խնդիրների լուծման մոտեցումներում ձեր գիտելիքներն ու ինքնուրույնությունը կդառնան մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, Գյումրու և Ռուսաստանի տարածաշրջանների համագործակցության գրավականը»,– ասաց նա:

Նա համոզմունք հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի փորձը, կառավարելու տաղանդը և կազմակերպչական ունակությունը թույլ կտան նոր ձեռքբերումների հասնել այս պատասխանատու պաշտոնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930