Բաժիններ՝

Դատարանը մեղավոր է ճանաչել Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին

Ղրղզստանի Պերվոմայսկի շրջանի դատարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղավոր է ճանաչել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին կալանքից ազատելու մեջ, բայց պատիժ չի նշանակել գործի վաղեմության ժամկետի պատճառով։

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը։«Բատուկաևի վերաբերյալ արդեն դատավճիռ է կայացվել:

Աթամբաևին մեղավոր են ճանաչել առանց պատիժ նշանակելու՝ վաղեմության ժամկետի պատճառով», – ասել է նա:Աթամբաևը դատական նիստին ներկա չի գտնվել։

Նա Ղրղզստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2011-2017 թվականներին, որից առաջ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930