Բաժիններ՝

ՄԱԿ-ը Գազայում իրավիճակը համարել է ամենածանրը Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից ի վեր

Իսրայելի կառավարության գործողությունները, ներառյալ ռմբակոծությունները և մարդասիրական օգնության արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

«Ինտենսիվ ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր տեսակի օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական աշխատանքի իրագործման հնարավորությունների կրճատումը հանգեցնում են այն բանին, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը, հավանաբար, ամենածանրն է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր», – նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի գրասենյակը նաև հաղորդում է ջրի անապահովության, սննդի, բժշկական սարքավորումների և տեխնիկայի պակասի մասին, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչների կյանքի համար։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ մարտի 18-ից ի վեր իսրայելական ուժերը ուժեղացրել են օդային, ցամաքային և ծովային ռմբակոծությունները Գազայի հատվածում և ընդլայնել ցամաքային գործողությունները, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր են գրանցվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են ոչնչացվել, և տեղի են ունեցել լայնածավալ տեղահանումներ: 

Ապրիլի 9-ի դրությամբ ավելի քան 401 000 մարդ կրկին տեղահանվել է։Գազայի առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2025 թ. ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 51 000 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել է շուրջ 116 343-ը, որոնց թվում 1630 զոհ և 4302 վիրավոր գրանցվել է մարտի 18-ին ռազմական գործողությունների սրացումից հետո:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս