ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

Ռուսաստանը ԱՄՆ-ին է դիմել իր սառեցված պետական ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Մոսկվայում իր աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ։

Լրատվամիջոցի համաձայն` այս առաջարկը Ուկրաինայում հրադադարի կնքման պայմաններից չէ, Մոսկվան հասկանում է, որ առանց ռազմական գործողությունների դադարեցման անհնար է սառեցված ակտիվներն օգտագործել նման գործարքների համար։

Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Boeing ինքնաթիռների հնարավոր գնման հարցը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզն ասել է. – «ԱՄՆ-ն չի քննարկի որևէ տնտեսական պարտավորություն, մինչև հրադադարի համաձայնագիր չկնքվի»։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես ուղիղ չի պատասխանել այդ հարցին։

Boeing-ը հայտարարել է, որ չի մեկնաբանի Bloomberg-ի լուրը։
Ամերիկյան աղբյուրների համաձայն` ԱՄՆ -ում սառեցված են 5 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930