
Մահացել է Ստեփանավանի դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը

Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Խորը ցավով տեղեկացա Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչի մահվան մասին։
Ցավակցում եմ Վիտալի Լեոնովիչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան։
Սա մեծ կորուստ է բնապահպանական համայնքի համար։ Վիտալի Լեոնովիչը համեստությամբ ու անկոտրում նվիրումով տարիներ շարունակ կերտում էր մի աշխարհ, որտեղ բնությունն ու մարդը կարող են ապրել ներդաշնակության մեջ։Վիտալի Լեոնովիչի թողած ժառանգությունը շարունակվելու է ապրել անտառի, աճող ծառերի, նրա ձեռքով տնկված բուսատեսակների մեջ և, ամենակարևորը, նրա գործին հավատարիմ մասնագետների մեջ»,- գրել է Սիմիդյանը։