Եթե կան մարդիկ, որոնք որոշել են այդ էշին բերել ու մեր դռանը կապել՝ չի հաջողվելու. Հայկ Մամիջանյան

«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության 35-ամյակի առիթով ունեցած ծավալուն ելույթում Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն  այսպես էր արձագանքել այն գնահատականներին, թե ինքն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության։

Ազգային ժողովում լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցին, թե ո՞ւմ էր վերաբերում նախագահ Սարգսյանի կոչը, և արդյո՞ք այսկերպ ընդդիմության մեջ համերաշխություն կհաստատվի։

Ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Եթե ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք որոշել են այդ էշը բերել, մեր կուսակցության դռանը կապել, չէ՛, դա չի հաջողվելու, ու այդ մարդկանց հետ ի՞նչ համերաշխություն անենք։ Մարդիկ, որոնք լկտիաբար դրան ժամանակին նպաստել են, ուրախացել են, գովաբանել են Փաշինյանին,  հիմա այդ մարդկանց հետ համերաշխության հետ կապված հա՞րց եք տալիս։

Իրենք դեռ թող իրենց նպատակները հստակ նշեն, իսկ համերաշխությունը Հանրապետականը ցույց է տվել և շարունակում է պատրաստակամ լինել բոլոր այն ընդդիմադիր ուժերի նկատմամբ, որոնք իրապես իշխանափոխություն են ցանկանում, որոնք իրապես աշխատում են ամեն օր իշխանափոխության համար, այլ ոչ թե՝ սեփական մանր խնդիրները լուծելու»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս