Քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու. մեր քվեները ընդդիմադիր քաղաքապետինն են. Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը ավագանու անդրանիկ նիստին հայտարարեց, որ իրենց խմբակցությունը  քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու և առաջնորդվելու են մարտի 31-ի առավոտյան իր հնչեցրած հայտարարություններով։

«Այսինքն՝ մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը։ Վստահորեն պնդում ենք, որ դա է պահանջում այսօր պետության առավելագույն շահը»,- հայտարարեց Ռուբեն Մխիթարյանը։

Տեսանյութեր

Լրահոս