Բաժիններ՝

Հայաստանի հոկեյի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականն ապրիլի 14-ին Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի Աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Ուզբեկստանի հավաքականի հետ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Օվերթայմում գոլեր չգրանցվեցին և հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա բուլիտներում․ մեր թիմը հաղթեց 2-0 հաշվով։

Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը երեկ 13:3 հաշվով առավելության է հասել Քուվեյթի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել է Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:

Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ուզբեկստանի, Քուվեյթի, Իրանի, Ինդոնեզիայի և Մալայզիայի թիմերը։

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930