Քասախցիների պահանջները կդիտարկենք. երթուղիներն իրար չպետք է խանգարեն․ փոխնախարար

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր Քասախում լրագրողների հետ զրույցում ասաց, որ քասախցիների պահանջները կդիտարկեն, բայց եթե մի բնակավայրի դեպքում մի մոտեցում կիրառվի, մյուս բնակավայրի դեպքում՝ այլ, բնակիչների մոտ կարող են հարցեր առաջացնել, անարդարության զգացում առաջացնել. «Որպեսզի այդպիսի հարցեր չառաջանան, պետք է գործենք օրենքի շրջանակներում»:

Նա նշեց, որ երթուղիներն իրար չպետք է խանգարեն. «Քաղաքացիները պահանջում էին, որ 59 համարը մտնի բնակավայր, որպես կոմպրոմիսային առաջարկ քննարկվեց, որ այն մոտ 100-150 մետր ճանապարհից դեպի փոստի շենք գնա, կդիտարկենք, եթե ընդունելի լինի նաև Երևանի քաղաքապետարանի համար, կքննարկենք, մեր պատասխանը կտանք»:

Նա հավելեց, որ պետք է այնպես անել, որ երթուղիները մեկը մյուսին չխոչընդոտեն, չխանգարեն, և թե՛ քաղաքացիները, թե՛ փոխադրողները գոհ մնան:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930