Եթե ՀՀ անվտանգությանը սպառնալիքներ լինեն, կկիսվենք հանրության հետ. Արմեն Գրիգորյան

Կառավարությունը Հայաստանի անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության առկայության դեպքում անպայման կկիսվի հանրության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաև կեղծ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքները։

«Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Մենք շարունակում ենք հրապարակային սրա մասին խոսել, աշխատել այս ուղղությամբ, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ունենանք»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական կողմից սահմանամերձ շրջաններում կուտակումների մասին տեղեկություններ կա՞ն՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է Հայաստանի անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիայով կկիսվենք հանրության հետ»:

Պատասխանելով հարցին, թե պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է՝ Գրիգորյանը կրկնեց.

«Եթե Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք: Եթե ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, կկիսվենք հանրության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս