
ՉԼ. «Ինտեր»-ը հաղթեց «Բավարիա»-ին, «Արսենալ»-ը` «Ռեալ»-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին քառորդ եզրափակիչները։
Մյունխենի «Բավարիա»-ն, սեփական հարկի տակ ընդունելով Միլանի «Ինտեր»-ին, զիջեց 1:2 հաշվով: «Բավարիա»-ի միակ գոլը խփեց մրցաշրջանի ավարտին թիմից հեռացող Թոմաս Մյուլլերը, իսկ «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Դավիդե Ֆրատեզին:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 74-րդ րոպեին։
Օրվա մյուս խաղում «Արսենալ»-ը, Լոնդոնում ընդունելով «Ռեալ»-ին, հաղթանակի հասավ 3:0 հաշվով: «Զինագործների» կազմում դուբլ ձևակերպեց Դեքլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Միկել Մերինոն:
Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:
Ապրիլի 9-ին կկայանան «Բարսելոնա»-«Բորուսիա», ՊՍԺ-«Աստոն Վիլա» խաղերը: