Բաժիններ՝

Սիյարտոն ասել է, որ Հունգարիան մտադիր չէ լքել ԵՄ-ն ՄՔԴ-ից դուրս գալուց հետո

Հունգարիան մտադիր չէ լքել Եվրամիությունը Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու որոշումից հետո, սակայն ցանկանում է բարեփոխումներ տեսնել ԵՄ-ում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Մենք մեզ ընկալում ենք որպես Եվրամիության անդամ, բայց կցանկանայինք տեսնել որոշ բարեփոխումներ ԵՄ-ում»,- ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։

Ինչպես նշել է Սիյարտոն, Հունգարիան ցանկանում է, որ Եվրամիությունը լինի ուժեղ երկրների դաշինք։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ավելի վաղ հայտնել էր, որ իր երկիրը որոշել է լքել Միջազգային քրեական դատարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս