Բաժիններ՝

Բելգիան մեկ միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերն Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներից Ուկրաինային հատկացվելիք մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթի մասին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթ ենք հատկացնում Ուկրաինային»,- ասել է նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։

Վարչապետը հավելել է, որ Բելգիան նախատեսում է տարեկան նույն չափով օգնություն հատկացնել Ուկրաինային։

ԵՄ-ում սառեցված 210 միլիարդ ռուսական ակտիվներից 190 միլիարդը գտնվում է Բելգիայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի վարչապետին այցի ընթացքում ուղեկցում են պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրեվոստը, պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930