Հայաստանի փոխվարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ-ի հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Իվա Պետրովային այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար և վստահություն հայտնել, որ Ալեքսանդր Թիմանի առաջնորդությամբ ձևավորված համագործակցությունը ևս կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԱՄՀ պահուստային 5-րդ ծրագրի ներքո սահմանված միջոցառումների համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել սահմանված թիրախների ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև տնտեսական ակտիվության պահպանման տեսանկյունից այլ էական ուղղություններով ընթացիկ բարեփոխումներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930