
Կանադայի իշխանությունները միլիարդավոր դոլարներ կծախսեն մաքսատուրքերից տուժած բիզնեսին աջակցելու համար

Կանադայի Օնտարիո նահանգի իշխանությունները 11 միլիարդ կանադական դոլար կծախսեն Վաշինգտոնի սահմանած լրացուցիչ տուրքերից տուժած բիզնեսներին աջակցելու համար։
Այս մասին X սոցիալական հարթակում գրել է նահանգի վարչապետ Դագ Ֆորդը։
«Նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը հսկայական տնտեսական անորոշություն են առաջացնում:
Որպեսզի աշխատողներին և ձեռնարկություններին օգնենք հաղթահարել փոթորիկը և մարդկանց աշխատատեղերը պահել, մենք կտրամադրենք 11 միլիարդ դոլար շտապ օգնություն և աջակցություն»,- նշել է Ֆորդը։