Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է նրան, ինչին պատրաստ է հայկական կողմը․ Շվիդկոյ

Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը, Երևանում լրագրողներին է ասել ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Վաղը և մյուս օրը ես կհանդիպեմ տարբեր գերատեսչությունների ղեկավարների՝ արտգործնախարարության, մշակույթի նախարարության, կառավարության հետ… Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը: Ահա, թերևս, մեր պատասխանը: Ինչին պատրաստ է հայկական երկիրը, մենք պատրաստ ենք դրան»,- նշել է Շվիդկոյը։

Ըստ նրա, խոսքը, մասնավորապես, կինոյի, թատրոնի, բեմարվեստի, գեղարվեստական ​​կրթության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին է։

«Սա միայն մշակույթին չի վերաբերում, մենք բաց ենք համագործակցության համար»,- հավելել է Շվիդկոյը։

Տեսանյութեր

Լրահոս