Բաժիններ՝

Վատիկանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը Լավրովի հետ քննարկել է ռուս-ուկրաինական կարգավորումը

Վատիկանի միջազգային գործերի քարտուղար Ռիչարդ Գալագերն ապրիլի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը: 

Այս մասին ասվում է Սուրբ Աթոռի հայտարարության մեջ:

«Քննարկման ժամանակ արծարծվել են հարցեր, որոնք վերաբերել են համաշխարհային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին:

Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում պատերազմին և մի քանի նախաձեռնությունների, որոնք ուղղված են մարտական գործողությունների դադարեցմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Գալագերը վերահաստատել է «Սուրբ Աթոռի պատրաստակամությունը՝ շարունակելու իր հումանիտար ջանքերը՝ կապված ռազմագերիների փոխանակման հետ»։

Լավրովն ու Գալագերը նաև կարծիքներ են փոխանակել կրոնի հետ կապված հարցերի շուրջ։ Մասնավորապես, քննարկվել է Ռուսաստանի Դաշնությունում կաթոլիկ եկեղեցու հետ կապված իրադրությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930