Բաժիններ՝

Տեղյա՞կ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տեղեկացնում է, որ հենց նոր ահազանգ է ստացել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների «ջարդ է կազմակերպվել»։

«Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։

Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի՞ համար։ Սա ի՞նչ ջարդ է։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարկանց։

Տեղյա՞կ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը։ Բռնություն է շուրջ բոլորը»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930