Բաժիններ՝

Այն, ինչ մեզ համար իրողություն էր 10 տարի առաջ, այսօր վիճարկվում է. Գերդ Լեոնարդ

Ֆուտուրիստ, The Futurers Agency-ի գործադիր տնօրեն Գերդ Լեոնարդը համոզված է, որ ֆինանսական շուկաները հիմնված են զգացմունքների և ընկալումների վրա:

Գերդ Լեոնարդը ապագայի վերաբերյալ իր դիտարկումներով կիսվեց Երևանում անցկացվող Doing Digital Forum-ի շրջանակում:

«Կարող ենք վստահ ասել, որ մի աշխարհում ենք, որտեղ ամեն ինչ փոխվում է: Այն, ինչ մեզ համար իրողություն էր 10 տարի առաջ, այսօր վիճարկվում է: Պետք է ավելի լավ պատրաստված լինենք, որ հասկանանք, թե որն է հաջորդ քայլը»,-ասաց ֆուտուրիստը:

Ըստ նրա՝  շատ կարևոր է հիշել՝ մարդիկ սովորաբար չեն փոխվում, մինչև պատճառ չլինի, եթե մարդը խնդիր չունի, թերապիայի չի գնա:

«Մարդիկ չեն փոխվում, եթե սեր կամ ցավ չկա: Ֆինանսական շուկաները նույնպես հիմնված են զգացմունքների, ընկալումների վրա: Արհեստական բանականության ամենավտանգավոր կտորը սա է, կարող ենք հայտնվել մի տեղում, որտեղ արհեստական բանականությունն առաջարկում է ֆինանսական արձագանք: Հասանք Brexit-ին այդ կերպ»,-ասաց Գերդ Լեոնարդը:

Խոսելով առանց վարորդի մեքենաներից՝ նա նկատեց, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ խոսվում է այդ մասին, սակայն դրանք դեռ չեն կիրառվում լայնորեն: Ֆուտուրիստը ցույց տվեց իր կողմից արված կադրեր՝ Սան Ֆրանցիսկոյում ինքնավար մեքենայով երթևեկելիս:

«Միանշանակ անվտանգ էր զգացվում: Մեքենան բոլոր խնդիրները լուծում էր: Բայց երթևեկությունն ԱՄՆ-ում դանդաղ է, վարորդները դեպքերի մեծ մասում շատ լարված չեն, ինչպես Գերմանիայում: Բեռլինում, օրինակ, 40 վայրկյան հետո պատահար տեղի կունենար»,-ասաց ֆուտուրիստը:

Ըստ նրա՝ առանց վարորդի մեքենաներն ԱՄՆ-ում կաշխատեն: Սակայն շատ քաղաքներում դրանք չեն աշխատի: «Բայց այսպես է ապագան գալիս»,-նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս