Բաժիններ՝

77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր զենք-զինամթերք

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք:

Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:

Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, փամփուշտների համար նախատեսված շղթաներ, պայթուցիկ սարքեր, ինքնաձիգի լազերային նշանոց՝ դետալներով, զինվորական ռադիոհեռախոսներ՝ լիցքավորիչներով և ալեհավաքներով, ինքնաձիգի փամփուշտատուփ լիցքավորելու համար նախատեսված երկաթյա 23 դետալ, զրահաբաճկոն:

Կազմված փաստաթղթերը և զենք-զինամթերքը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930