Բաժիններ՝

Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ

Այսօր՝ մարտի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։

Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են Porsche Cayenne և Jeep մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:

Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31