Բաժիններ՝

Ինտերպոլի կողմից հետախուզվող անձը ձերբակալվել է Վրաստանում

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ` Ինտերպոլի կողմից հետախուզվող անձը ձերբակալվել է Վրաստանում: 1990 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի Թ. Ե.-ն հետախուզվում էր մի քանի ծանր հանցագործությունների համար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Ձերբակալված Թ. Ե.-ն հետախուզվում էր Թուրքիայի Հանրապետության կողմից՝ սպանության, սպանության փորձի, կողոպուտի, զենքի ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը հատել է վրացական սահմանը մինչ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31