Սարի՛կ, դե հերքիր, որ կնոջդ որպես միայնակ մայր չես գրանցել, որ նպաստ ստանա. գյումրեցի Արթուր Ադամյան

Գյումրիի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ի (ՔՊ) ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում պնդում է՝ ՔՊ-ն վարչական ռեսուրս չի չարաշահում, մինչդեռ գյումրեցի Արթուր Ադամյանը նշում է՝ սուտ է ասում:

«Կաշառակերությունը քաղաքապետարանում ծաղկում է, Սարիկը սուտ է խոսում, հիմա գյումրեցիներ, այսքանից հետո Սարիկին պետք է ձայն տա՞ք… Մի մարդու, ով բոլորին նպաստից կտրել է, բայց իր ընտանիքը պահել է՝ որպես նպաստառու: Տեղեկատվություն կա, որ Սարիկի ընտանիքը նպաստ է ստանում:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սարիկ Մինասյանն իր կնոջը գրանցել է ք. Գյումրի, Կարեն Դեմիրճյան փողոցի N հասցեով՝ որպես միայնակ մայր, որպեսզի կարողանա Սարիկի 3 երեխաների համար սոցիալական նպաստ ստանա: Դե տղա է՝ թող հերքի սա»,- ասում է  Արթուր Ադամյանը:

Վերջինս Սարիկ Մինասյանին հորդորեց հերքել նաև այն տեղեկությունը, թե Սարիկ Մինասյանի՝ ԱԱԾ-ի մարզային պաշտոնյա քեռու որդին Գյումրիի քաղաքապետարանից Սայաթ-Նովա փողոցում 4 սենյականոց բնակարան նվեր չի ստացել:

Կարդացեք նաև

«Դե հերքի, որ կինո «Հոկտեմբերը» չես տվել Արմանին (Արման Սահակյան՝ Սովրանոյի Արման.- խմբ.), որ վրեն 3-րդ հարկ գցի: Հերքի՛ր, քանի՞ հատ շինթույլտվություն ես տվել ժամանակավոր պաշտոնակատար լինելուդ ժամանակ Արման Սահակյանի ռեստորանի համար… Հիմա եկել Թուրքիայի կացության քարտի մասին ես խոսում: Քեզ մարդու անձնական տվյալը որտեղի՞ց: Սարի՛կ, էնքան բան գիտեմ վրովդ, դու էդքանը չգիտես»,- ասում է Արթուր Ադամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս