Տրանզիտային ուղիները պետք է ձևավորվեն տարածքային ամբողջականության, ազգային օրենքների հարգմամբ․ Արաղչի

Խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով, դեմ ենք ցանկացած ռազմական քայլի՝ տարածաշրջանում տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի Երևանում տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արաղչին` պատասխանելով հարցին՝ ինչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհով փորձի վերցնել «Զանգեզուրի միջանցքը»:

«Հաղորդակցությունների, տրանզիտային ուղիների ձևավուրումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո և պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները:

Եթե տարածաշրջանի երկրներն ուզենային օգտագործեն հաղորդակցության և տրանիզտային ուղիներն Իրանի Իսլամական Հանրապետութունը միանգամայն կողմ է, բայց երկրների ազգային ինքնիշանության և ճանաչված միջազգային սահմանների հարգման շրջանում:

Բացի այս տարբերակից, ցանկացած այլ տարբերակ չի համարվում ընդունելի»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։