
«Թուրքիայում չի բացառվում իշխանափոխությունը, իրադարձությունները բավականին լայն թափով են զարգանում». Նուբար Չալըմյան

Մարտի 19-ին Թուրքիայում սկիզբ առած բողոքի ցույցերն օրեցօր ավելի մարդաշատ են դառնում։ Թուրքիայի ոստիկանությունը ցուցարների նկատմամբ գործադրում է տարբեր միջոցներ՝ ուժի կիրառումից մինչև արցունքաբեր գազի օգտգագործում, սակայն ակցիայի մասնակիցներին դա չի կանգնեցնում։
Բողոքի ակցիայի պատճառը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումն է, որին Թուրքիայի իրավապահները մեղադրում են ահաբեկչական գործողություններին օժանադակելու, փողերի լվացման, կաշառակերության մեջ։ Մինչդեռ Թուրքիայի ընդդիմությունն այն կարծիքին է, որ Էրդողանը մեկուսացրել է իր քաղաքական գլխավոր հակառակորդին։
Էքրեմ Իմամօղլուի համար ընթացող բողոքի ակիցաները չեն սահմանափակվում միայն Ստամբուլով, դրանք ընթանում են տարբեր քաղաքներում։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը չի բացառում, որ Թուրքիայում սկզիբ առած այս բողոքի ցույցերը կարող են հանգեցնել իշխանափոխության։
«Թուրքիան համարվում է կառավարման աշխարհիկ ձև ունեցող երկիր։ Բայց իսլամական գործոնը բավականին մեծ դեր է սկսել խաղալ հանձին Էրդողանի, որը ներկայացնում է արմատական իսլամիստական կրոնը։ Նա ամեն կերպ աշխատում է երկրի հասարակական կյանքը հարմարեցնել իսլամական կրոնի սկզբունքներին։ Իհարկե, Թուրքիան Իրան չէ, Թուրքիան միշտ եղել է կիսաեվրոպական, կիսաասիական, կիսաարևելյան, բայց այսօր այն իրադարձություները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում, բավականին լուրջ են, քանի որ հիմնական դերակատարաները համարում են երիտասարդները կամ ավելի ճիշտ՝ ուսանողները։ Այս բողոքի ակցիաների լրջությունը հենց սրա մեջ է։
Ճիշտ է, Թուրքիայի իշխանությունն դաժան քննադատության է ենթարկում այդ բոլոր շարժումները, համարելով քայքայիչ գործողություն երկրի համար, բայց դրանք շարունակվում են։ Բավականին լայն թափով Թուրքիայում այս իրադարձությ ունները գնում են դեպի զարգացում և չի բացառվում իշխանափոխությունը»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Նուբար Չալըմյանը։
Նրա դիտարկմամբ՝ այդ գործընթացները Թուրքիայում դժվար թե հանգեցնեն քաղաքացիական պատերազմի, որովհետև Էրդողանի և իր համակիրների գործընթացներին լուրջ չեն տրամադրված։ Մինչդեռ Թուրքիայում սկզիբ առած գործընթացը բավականին լուրջ շարժում է, որը տանում է դրական հանգրվանի։
Ինչ վերաբերում է Թուրքիայում ընթացող գործընթացների ազդեցությանը տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու համատեքստում, Նուբար Չալըմյանը նկատեց՝ վերջին շրջանում Թուրքիան զբաղվում էր «քաղաքական լարախաղացությամբ», մի կողմից՝ ջերմ հարաբերությւոններ էր հաստատում Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ «գցում» Ռուսաստանին ու անում էր այնպես, ինչպես ցանկանում էր։ Ուկրաինայի դեպքում, ըստ նրա՝ ևս վարում է երկդիմի քաղաքականություն, մեկ Ուկրաինային է դրական վերաբերվում, ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը, մեկ՝ փոխում իր տակտիկան հատկապես Սիրիայի պարագայում, ձգտելով այն բաժանել մի քանի մասերի։ Բնականաբար, այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Էրդողանի իմիջի վրա։
«Այս ամենը գումարվել է իրար և արդյունքը մենք տեսնում ենք այսօրվա շարժումների տեսքով։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարծում եմ՝ Թուրքիայում պիտի հաղթեն այս նոր ուժերը։ Նրանք, բնականաբար, ավելի ծանր ու թեթև կանեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող գործողությունները, ավելի խոհեմ քաղաքականություն կորդեգրեն, քան Էրդողանն է որդեգրել»,- ընդգծեց Նուբար Չալըմյանը։