
Հայաստանում ավտովթարի հետևանքով ռուս սահմանապահ է մահացել, ևս մեկը հիվանդանոցում է

ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Սյունիքում գլորվել է ձորը, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 25-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Մեղրի-Նռնաձոր ճանապարհին։ «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:
Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին, նրա վիճակը ծանր է:
Իսկ ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը տեղում մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու տուժածը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում։