
Լոռու մարզում 1-ամյա երեխան աջ դաստակի շրջանում ջերմային այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ դաստակի շրջանում, երկրորդ-երրորդ աստիճանի, մոտ 1 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ՀՀ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1-ամյա Ն.-ն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է մարտի 20-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում իր անզգուշության հետևանքով՝ տանը ձեռքը տաք վառարանին դնելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին: