Բաժիններ՝

Հայտնաբերել են հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդուն

Մարտի 21-ին մի վաճառողուհի Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը անհայտ անձը, թերթի կրպակից գնելով հինգ տուփ ծխախոտ, վճարել է քսան հազարանոց հուշանվեր թղթադրամ, ու ստացել է նաև 16.500 դրամ մանրը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամով վճարումը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ։ Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք կանխիկ գործարքներ կատարելիս լինել զգոն, իսկ կեղծ դրամ նկատելիս դիմել ՆԳՆ ոստիկանություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31