«Ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները Գյումրիում խոսեն Քոչարյան Անդրանիկի լափածը` «արմատուրա առ արմատուրա», «ալյուրի պարկ առ պարկ», «ավտոպարկ առ ավտոպարկ» հետ բերելու մասին». Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքականության պատմությանը լի է միֆականացված հերյուրյանքներով: Դրանց շարքում «ամենածախվող ապրանքը» թալանի ու թալանը վերադարձնելու մասին զառանցաքն է:

Դա սկսվել է «ՀՀՇ-ի լափած մազութի» սադոյանական զառանցանքով ու նույն կերպ, բայց տարբեր վարիացաներով ու դերակատարներով շարունակվում է: Փաստացի, ժողովրդի մի հատվածին օդ ու ջրի նման անհրաժեշտ է «թալանի», «թալանածը հետ բերելու», «լափի» ու «լափամանի» մասին տխմար խոսակցությունները:

Ասածս ինչ է. եթե քաղաքական շուկայում կա պահանջարկ, ուրեմն միշտ պետք է գտնվի այդ պահանջարկը բավարարողը:

Եվ քանի որ գյումրեցիները լավ են հիշում հենց Գյումրիում Հրեշ մականունը վաստակած Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ուստի ստեղծված իրավիճակում երևի ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները փորձեն մի փոքր ազատվել անմակարդակության բարդույթից ու խոսեն Քոչարյան Անդրանիկի լափածը` «արմատուրա առ արմատուրա», «ալյուրի պարկ առ պարկ», «ավտոպարկ առ ավտոպարկ» հետ բերելու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31