
Լակմուսի թուղթը. Լևոն Ջավախյան

Լևոն Ջավախյանը գրում է. « «ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹԸ»
Վերնիսաժում երկու նիկոլական կային։ Անհնարին էր նրանց հետ նիկոլի հասցեին արտահայտվել։ Փոր կթափեին։ Թվում էր, թե անբուժելի հիվանդ են։ Բայց պազվում է, որ բժշկություն կա, որ հրաշքներ է գործում։ Բժիշկն էլ ո՞վ է. հենց ինքը նիկոլը` իր ճղճղան ձենով, շարժուն ժեստիկուլացիայով, ծամածռվող դիմախաղերով, գոռում գոչյունով, չաքուչ, ուրաքով, մեղքը ուրիշների վրա բարդելու պնդաճակատությամբ, հարկերով ու տուրքերով, հայտարարագրերով, կադաստրի գներով, տրանսպորտի վարձով, բազմաբնույթ թանկացումներով, թուրքասիրությամբ, Եղեռնի ուրացմամբ, սահմանների խոցելիությամբ, Թուրքիայի, Ադրբեջանի առջև ճանապարհները, դռներն ու հետույքը բացելու պատրաստակամությամբ և ստով, ստով, ստով, տիեզերածավալ ստերով… Նախկին նիկոլականները նիկոլ էին հայհոյում` ձեն, ձենի տված, խոսքը իրար բերանից թռցնելով, մեկ, մեկու հերթ չտալով, քրֆում էին, էն էլ ո՞նց էին քրֆում, ուշունց տալիս` պատկերավոր, գեղարվեստորեն, ստեղծագործաբար, ջիգյարով, կրքով ու սրտով.. Ամենատաղանդավոր գրողն անգամ կնախանձեր նրանց երևակալությանը։ Տարիներով իրենց խաբված լինելը փորձում էին քֆուրով, ուշունցով, խտացած հայհոյանքի տարփանքով ու հեշտանքով հատուցել։
֊Չէ, ֊իմ մեջ ուրախացա,֊ ոնց որ ամեն ինչ չէ, որ կորած է։
Այնուամենայնիվ, Վերնիսաժում դեռևս կան մարդիկ, որ լռում են։ Դրանք ծպտված նիկոլականներն են։ Ներքուստ նիկոլի հետ են` արտաքուստ հասկանալով, որ նրան չի կարելի առերես պաշտպանել։ Էդ ռիսկը չունեն։ նիկոլի պաշտոնավարման էս 6֊7 տարվա ընթացքում ես մի բան հասկացա.
֊Ուզու՞մ եք զատել նիկոկականներին իսկական հայերից.
Պատասխանում եմ.
֊ Ով ՆԻԿՈԼՒՆ ՉՒ ՀԱՅՀՈՅՈՒՄ` ՆԱ ՆԻԿՈԼԱԿԱՆ Է։
Սա է մարդաճանաչության իմ ,,լակմուսի թուղթը,,։
22.3.25թ.»։