Բաժիններ՝

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում առնվազն 85 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների հետևանքով մարտի 20–ին առնվազն 85 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից:

Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում մի քանի տներ:

Իսրայելը վերսկսել է օդային հարձակումները Գազայի վրա մարտի 18–ից, իսկ ցամաքային գործողությունները՝ մարտի 19–ից՝ փաստացի հրաժարվելով ՀԱՄԱՍ-ի հետ հունվարին հաստատված հրադադարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս