ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտուալությունը կորցրել է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ԱՄՆ կոչին Բաքվի բացասական արձագանքի մասին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջին հայտարարությունը։

«Նախ՝ մենք արձանագրեցինք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի համապատասխան հայտարարություններին։ Երկրորդ՝ մեր դիրքորոշումն այն է, որ մենք բազմիցս խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված բոլոր հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության մասին, նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը, երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, ինչպես նախատեսված է համապատասխան համաձայնագրերով, ինչին այսօր արդեն անդրադարձել եմ։

Եվ մենք հաստատում ենք մեր հավատարմությունը այդ պայմանավորվածություններին և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մեր գործընկերներին, պարտնյորներին և բարեկամներին»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

Տեսանյութեր

Լրահոս