Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ

Ս.թ. մարտի 15-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Ցերեբրում Ինտելեկտուսի» բաց դասը, որի շրջանակում դասընթացավարները հանդիպել են ոլորտով հետաքրքրվող պատանիների հետ, ներկայացրել առաջիկա երկու ամիսների ընթացքում սպասվող թեմաները և խոսել ոլորտային կարևոր մանրամասներից։

«Ցերեբրում Ինտելեկտուսի» Vol3 դասընթացի մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին։ Դասընթացները նախատեսված են մինչև 17 տարեկան պատանիների համար։

«Ցերեբրում Ինտելեկտուս» դասընթացները կվարեն միջազգային փորձ ունեցող առաջատար մասնագետներ։ Ուսուցիչների ցանկում են Արտակ Օրդյանը, ով  կիրառական մարքեթինգի և վաճառքի ոլորտներում ունի ավելի քան 15 տարվա փորձ, աշխատել է ռեսուրսների մոբիլիզացիայի խորհրդատու՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, մարքեթինգի ղեկավար՝ «Վորլդ Վիժն Հայաստանում»:

Դասավանդել է սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտություններ Երևանի պետական համալսարանում, մարքեթինգի սկզբունքներ և վաճառքներ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Վիզուալ արտիստ և գեղարվեստական ղեկավար Դիանա Եղիկյանն իր կարիերայի ընթացքում համագործակցել է Disney-ի, Netflix-ի, Roblox-ի և այլ ընկերությունների հետ։ Մյուս դասընթացավարը տնտեսագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Գործարար կառավարման մագիստրոսական ծրագրի» (MBA) դասախոս Սերգեյ Թանթուշյանն է։

Հանդիպման ընթացքում  մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ուսուցիչների հետ, ստանալ լրացուցիչ տեղեկատվություն թեմաների, ժամանակացույցի և դասընթացի նպատակների վերաբերյալ:

Դասընթացին մանրամասների և գրանցման համար անցեք հետևյալ հղմամբ։

Հայտադիմումների վերջնաժամկետը մինչև ապրիլի 14-ն է։ Տեղերը սահմանափակ են։

 Հիշեցնենք, որ 2022 թվականին հիմնադրված ftNFT-ն ընդգրկում է Bahamut բոլկեչյնի վրա գործող առցանց հարթակներ և երկու ֆիջիթալ սփեյս։ Դուբայում և Երևանում գործող աշխարհում առաջին ֆիջիթալ NFT տարածքները միաձուլում են թվային և ֆիզիկական աշխարհները։

Տեսանյութեր

Լրահոս