Բաժիններ՝

ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում առաջիկայում կայանալիք բանակցություններում կքննարկեն ռուս-ուկրաինական համակարտության կարգավորման տեսակետները: Բացի այդ, երկու երկրների միջև տեխնիկական խմբերի մակարդակով բանակցությունները նվիրված կլինեն նաև սևծովյան նախաձեռնությանը։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«(Խմբ.՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսով) խոսել են նաև սևծովյան նախաձեռնության վերսկսման մասին:

Այնտեղ շատ շատ են նաև նրբությունները, որոնք պետք է քննարկվեն», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Նրա խոսքով՝ երկու երկրների տեխնիկական խմբերը կհավաքվեն «այդ թվում նաև այդ նրբությունները քննարկելու համար»։

«Մենք սևծովյան նախաձեռնության իրականացման բավականին մեծ փորձ ունեինք, – հիշեցրել է Պեսկովը «հացահատիկի գործարքի» մասին։

– Այն ժամանակ մենք կատարում էինք բոլոր պայմանները, բայց մեր նկատմամբ պայմաններն այդպես էլ չկատարվեցին: Ուստի, իհարկե, այս ամենը, ինչպես ասում են, պետք է մանրամասն քննարկվի»,- հավելել է նա։

Սևծովյան նախաձեռնությունը, որը նաև հայտնի է որպես «հացահատիկի գործարք», ենթադրում էր ուկրաինական հացահատիկի արտահանում սևծովյան նավահանգիստներից, ինչպես նաև դեպի աշխարհի շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման կարգավորում։ 2023 թվականի հուլիսին Մոսկվան դուրս եկավ գործարքից՝ նշելով, որ իր նկատմամբ պարտավորությունները չեն կատարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս