Բաժիններ՝

Հայտնի են ամենաերջանիկ երկրները. Ֆինլանդիան կրկին առաջին հորիզոնականում է

Երջանկության մասին 2024 թվականի համաշխարհային զեկույցի համաձայն՝ Ֆինլանդիան 8-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։
Ինչպես 2023թ., այնպես էլ 2024թ. լավագույն եռյակը կազմում են սկանդինավյան երկրները, ըստ որի՝ երկրորդ հորիզոնականում Դանիան է, երրորդում` Իսլանդիան։

Երջանկության համաշխարհային զեկույցը կազմելիս հետազոտողներն օգտագործում են 6 հիմնական գործոն՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի բացակայություն:

Ամենաերջանիկ երկրների տասնյակում են նաև Շվեդիան, Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։

ԱՄՆ-ն զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 72-րդ, Ուկրաինան՝ 105-րդ։

Հայաստանը զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը, Վրաստանը` 91, իսկ Ադրբեջանը՝ 106-րդ հորիզոնականը։ Թուրքիան 94-րդ հորիզոնականում է, Իրանը 99-ում։

Ամենադժբախտ երկիրն, ըստ զեկույցի՝ Աֆղանստանն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս