
Դատախազն ինքն է քննել իր անգործության դեմ ներկայացված բողոքը․ Դավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազության

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ դատախազության։
Խնդիրն այն է, որ, ըստ հայցի, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Ս․ Ամիրխանյանն ինքն է քննել՝ իր անգործության դեմ ներկայացված բողոքը։ Այժմ Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ դատախազության՝ պահանջելով Ամիրխանյանի կողմից բողոքը քննելը ճանաչել ոչ իրավաչափ և որպես հետևանք՝ պարտավորեցնել բողոքը քննելու իրավասություն ունեցող վերադաս դատախազին՝ քննել Ամիրխանյանի անգործության դեմ բողոքը, գրում է «Փաստինֆո»-ն։
Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանին։
Դատարանը վարույթ է ընդունել հայցը և գլխավոր դատախազությունից պահանջել Ս. Ամիրխանյանի 24.10.2024 գրության կազմման համար հիմք հանդիսացած նյութերն ամբողջությամբ:
2025թ․ մայիսին նշանակված է նախնական դատական նիստը։