Բաժիններ՝

Ծովախեցգետնով ապուր

Բաղադրամասերը՝

  • Ծովախեցգետին- 450 գ, կեղևազերծված և մաքրված
  • բուսական յուղ- 1 ճ/գ
  • սոխ- 1 հատ, մանր կտրատած
  • սխտոր- 3 պճեղ, ճզմած
  • կոճապղպեղ- մի պտղունց, աղացած
  • կարմիր կարրի մածուկ- 1 ճ/գ
  • կոկոսի կաթ- 1 տարա
    հավի կամ բանջարեղենի արգանակ- 3 բաժակ
  • ձկան սոուս- 1 ճ/գ
  •  լայմ- 3 հատ
  • շագանակագույն շաքարավազ- 1 ճ/գ
  • սպանախ- 200 գրամ
  • կարմիր բուլղարական պղպեղ- 1 հատ, կտրատած
  • Թարմ ռեհան- զարդարելու համար
  • Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Բուսայուղի մեջ տապակեք սոխը, սխտորը և կոճապղպեղը (մոտ 3 րոպե, մինչև սոխը փափկի և համերը միախառնվեն)։
Ավելացրեք կարրիի մածուկը և եփեք ևս մեկ րոպե: Լցնել կոկոսի կաթը, արգանակը, ձկան սոուսը, 2 հատ լայմի հյութը և շաքարավազը: Խառնուրդը թողեք եռա:

Այնուհետև ավելացնել կտրատած կարմիր բուլղարական պղպեղը և եփել ևս 5 րոպե, մինչև այն սկսի փափկել։

Կարդացեք նաև

Ավելացնել ծովախեցգետինը, եփել մոտ 5 րոպե, մինչև վարդագույն դառնան և եփվեն, աղ արեք։ Մատուցելուց անմիջապես առաջ ավելացնել սպանախը։

Մատուցելիս զարդարեք թարմ ռեհանով, լայմի կտորներով:

Տեսանյութեր

Լրահոս