Բաժիններ՝

Արարատի մարզի գյուղերից մեկում տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմին՝ կախված վիճակում

Մարտի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել են ընտանիքի անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս