Պուտինը պատասխանել է Մակրոնին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպմանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախօրեի աղմկահարույց հայտարարություններին։ Ռուսական «ՐԻա նովոստի»-ի հաղորդմամբ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանի հակառակորդները ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի արշավանքի ժամանակներ։

«Դեռևս կան մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակները՝ մոռանալով, թե ինչպես այն ավարտվեց», -ասել է Պուտինը:

Հիշեցնենք՝ մարտի 5-ին Էմանուել Մակրոնն իր հատուկ ուղերձում Ռուսաստանն անվանել էր «սպառնալիք Ֆրանսիայի և Եվրոպայի համար»՝ մեղադրելով ՌԴ-ին «ուկրաինական հակամարտությունը համաշխարհայինի վերածելու մեջ»։

Ֆրանսիայի նախագահը նշել էր որ մտադիր է քննարկում նախաձեռնել ֆրանսիական միջուկային զենքով եվրոպացի դաշնակիցների պաշտպանության մասին՝ հավելելով, որ Ֆրանսիան կպահպանի իր միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը։

Տեսանյութեր

Լրահոս