
Իսրայելի կողմից անցակետերը փակելուց հետո Գազայում մարդասիրական օգնության պահուստները վերջացել են

Իսրայելի կողմից անցակետերը և մարդասիրական մատակարարումներն արգելափակելուց հետո Գազայի հատվածում մարդասիրական օգնության պահուստները վերջացել են։
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Ռոզալիա Բոլենը։
Նրա խոսքով՝ մարդասիրական օգնությունը բաշխվել է որքան հնարավոր Է արագ և պահեստում ներկայում չունեն կարևոր պաշարներ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ապշեցուցիչ է համարել Գազայի կարիքները՝ համոզմունք հայտնելով, որ անցակետերի փակումը կործանարար և անմիջական ազդեցություն կունենա այն ընտանիքների վրա, ովքեր չեն կարող բավարարել իրենց հիմնական կարիքներն առանց մարդասիրական օգնության:
«Կա ընկալում, որ հրադադարի ընթացքում Գազայի հատվածը բարելավվում է, բայց իրականում հումանիտար ճգնաժամը շարունակվում է ավերածությունների և ծառայությունների փլուզման մասշտաբով», – ավելացրել է նա:
Իսրայելը մարտի 2-ին արգելափակել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումը և փակել բոլոր անցակետերը, ինչը պատճառաբանել է նրանով, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը չի ընդունել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիթկոֆի ծրագիրը՝ շարունակելու հրադադարի շուրջ բանակցությունները: