
«Ոսկե գնդակ»-ի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի

Goal պորտալ-ը ներկայացրել են 2025 թվականին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը։
Առաջին տեղը զբաղեցնում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լամին Յամալը («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ), Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ»), Հարի Քեյնը («Բավարիա»), Ֆլորիան Վիրցը («Բայեր») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»):
Հիշեցնենք, որ 2024 թվականին «Ոսկե գնդակը» նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։