
Wildberries-ից ի՞նչ են ամենաշատը գնել Հայաստանի բնակիչները 2024թ.

Հայաստանի բնակիչները 2024 թվականին Wildberries-ից ամենաշատը գնել են նոութբուքներ, գրասենյակային սարքավորումներ և ավտոպարագաներ։ Այս մասին, ըստ arm.sputniknews.ru-ի՝ այց մասին տվյալները ներկայացված են Wildberries և Russ միավորված ընկերության գործունեության վերաբերյալ ուսումնասիրության մեջ։
Մարկետփլեյսի վերլուծական ծառայության տվյալներով` հայաստանցիների կողմից 2024 թվականի ընթացքում արված առցանց գնումները 2023 թվականի համեմատ աճել են 19%-ով:
«Այսպիսով, 2024 թվականին Հայաստանի բնակիչների շրջանում մեծ պահանջարկ ունեին գրասենյակային սարքավորումները, մասնավորապես՝ MFP բազմաֆունկցիոնալ սարքեր (+526%), 3D-տպիչներ (+226%), ինչպես նաև շարժական տպիչներ (+275%)։ «Նոութբուքներ և համակարգիչներ» անվանակարգում ամենատարածված ապրանքներն են նոութբուքների սնուցման սարքերը (+296%) և մարտկոցները (+204%)»,– նշում են ընկերությունից։
Զգալի ակտիվություն են ցուցաբերել նաև ավտոսիրահարները։ «Ավտոպարագաներ» անվանակարգում ամենապահանջված ապրանքները եղել են շարժիչի մաքրող միջոցները (+358%), ավտոմեքենաների ներկերը (+241%), մեքենաների սրահը մաքրող միջոցները (+198%), ավտոմեքենայի լիցքավորիչները (+163%), վառելիքի զտիչները (+128%)։
2024 թվականին Հայաստանի բնակիչների շրջանում ԹՈՓ-15 դինամիկ աճող անվանակարգերն են.
- Կենցաղային ապրանքներ (+226,3%)
- Այգեգործական սարքավորումներ (+130,2%)
- Լուսավորություն (+62,7%)
- Հարդարման պարագաներ (+54,8%)
- Այգեգործական գործիքներ (+53,0%)
- Էլեկտրատրանսպորտ (+51,1%)
- Գրասենյակային սարքավորումներ (+48,8%)
- Սանտեխնիկա (+46,7%)
- Ավտոպարագաներ (+33,2%)
- Շինանյութ (+31,4%)
- Տոնակատարության պարագաներ (+29,7%)
- Նոութբուքներ և համակարգիչներ (+28,8%)
- Էլեկտրական գործիքներ և սարքավորումներ (+28,5%)
- Խոշոր կենցաղային տեխնիկա (+28,3%)
- Ձեռագործ աշխատանքի պարագաներ (+27,8%)Ինտ
- երիերի դեկոր (+26,1%)
- Խելացի տուն և անվտանգություն (+25,9%)
- Խաղալիքներ (+24,5%)
- Կահույք (+24,3%)
Ընկերության վերլուծաբանները նաև վիճակագրություն են ներկայացրել, թե Հայաստանի որ մարզերի բնակիչներն են դարձել մարկետփլեյսի ամենաակտիվ գնորդները: Առաջին եռյակում են երևանցիները` 49,83%, Կոտայքի մարզում ապրողները` 8,84% և Շիրակի մարզի բնակիչները` 6,79%։ Հաջորդում են Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերը։
Ընկերության վերլուծաբանները վստահեցրել են` ապագայում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ապրանքների` նոութբուքների, գրասենյակային սարքավորումների և էլեկտրոնիկայի նկատմամբ պահանջարկի աճի միտման շարունակություն։