Մակրոնը Թրամփին հորդորել է «զգույշ լինել» բանակցային գործընթացում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ դնելու նպատակով ձեռնարկվող քայլերը, սակայն հորդորել է Թրամփին «զգույշ լինել» բանակցային գործընթացում։ Այս մասին Մակրոնը հայտնել է Fox News-ի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ կողմ է հրադադարին, բայց զգուշացրել է, որ նախկին զինադադարն «ամեն անգամ խախտվել է Ռուսաստանի կողմից, և իրենք չեն արձագանքել»:

Մակրոնը կարևոր է համարել Դոնալդ Թրամփի հանդիպումն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիի հետ, ինչպես նաև բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահի կարողությունները՝ որպես ղեկավար։

«Նա շատ խիզախ ղեկավար է, ակնհայտ է, որ նա ունի ուժեղ և շատ ընդունակ առաջնորդային հատկություններ: Երեք տարի առաջ կմտածեի՞ք, որ Ուկրաինան կդիմադրի նման կերպ: Նրանք անհավանական աշխատանք կատարեցին: Երեք տարի է անցել, և Ռուսաստանը մի քանի կիլոմետր է գրավել, բայց ոչ ամբողջը: Երեք տարի է անցել, և նրանք դրդեցին Շվեդիային ու Ֆինլանդիային միանալ ՆԱՏՕ-ին: Ուստի ես կարծում եմ, որ բոլորիս խնդիրն է օգնել Ուկրաինային հասնել կայուն խաղաղության»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Կարդացեք նաև

Մակրոնը նաև ավելացրել է, որ խնդիր չի տեսնում, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է ուկրաինական հազվագյուտ օգտակար հանածոներով։

Ըստ նրա՝ այդ գործարքը կօգնի ապահովել Ուկրաինայի ինքնիշխանությունը։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում եվրոպացի զինվորականների տեղակայմանը, ապա Ֆրանսիայի նախագահի պնդմամբ՝ գրեթե 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։

«Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել նման գործարքի, անվտանգության այս կամ այն տեսակի երաշխիքների»,- ասել է Մակրոնը։

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ իրենք բոլորը ցանկանում են «համերաշխության ազդանշան ստանալ ԱՄՆ-ից» Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման առումով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728