«Մենք պիտի վստահենք Թուրքիային՝ հաշվի առնելով նրա հնարավոր ռազմական ներկայությունը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վստահում է Թուրքիայի անվտանգության երաշխիքներին։

«Եթե խոսենք անվտանգության երաշխիքների մասին, ես իմ գործընկերներին ասել եմ, որ մենք պետք է վստահենք Թուրքիային և Թուրքիայի նախագահին։ Ինչո՞ւ, որովհետև դա շատ կարևոր է։ Տեսնենք՝ ո՞վ պատրաստ կլինի միասնության համար իրական թվեր տալ, իրական մարդիկ, իրական ռազմանավեր»,- նշել է Զելենկսին։

Ըստ նրա՝ Թուրքիային պետք է վստահել՝ հաշվի առնելով նրա հնարավոր ռազմական ներկայությունը։

Զելենսկին նաև նշել է, որ, եթե դիտարկում են տնտեսական անվտանգության երաշխքիները, ապա այդ դեպքում Ուկրաինայի համար առաջնայինը Եվրամիության անդամակցությունն է, երկրորդը՝ 800.000-անոց Ուկրաինական բանակի ֆինանսավորումը։

Տեսանյութեր

Լրահոս