
Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը մեկնարկեց Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում:
Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի կանանց ընտրանին հյուրընկալեց Լիխտենշտեյնին:
Առաջին կեսում Հայաստանի հավաքականը կարողացավ երեք անգամ գրավել մրցակցի դարպասը. աչքի ընկան Մարալ Արթինը, Օքսաննա Պիզլովան ու Լարա Կազանչյանը: Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին ևս 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Դուբլ ձևակերպեց Լարա Կազանչյանը, մեկ գոլ էլ խփեց Աննա Դալլաքյանը: Հայաստան-Լիխտենշտեյն` 6:1:
Հաջորդ հանդիպումը կանանց ընտրանին կանցկացնի փետրվարի 25-ին` հյուրընկալելով Ղազախստանի հավաքականին: