
ՉԼ․ հայտնի են փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

Այսօր` փետրվարի 21-ին, Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ է Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«Բրյուգե» – «Ասթոն Վիլա»
«Բորուսիա Դորտմունդ» – «Լիլ»
«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»
Մյունխենի «Բավարիա» -Լևերկուզենի «Բայեր»
ՊՍՎ – «Արսենալ»
«Ֆեյենորդ» – «Ինտեր»
ՊՍԺ – «Լիվերպուլ»
«Բենֆիկա» – «Բարսելոնա»
Լիգայի փուլում 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում պարզեցին վերջին 8 ուղեգրերի հասցեատերերին և միացան առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերին, որոնք ավելի վաղ միանգամից դուրս էին եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն մարտի 4-ին և 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 11-ին և 12-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարից դուրս մնացին «Բրեստը», «Սպորտինգը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Ատալանտան», «Սելթիկը», «Միլանը» և «Մոնակոն»։