
Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը հետաձգվել է. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ․
«Հարգելի երկրպագուներ,
Տեղեկացնում ենք, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար: Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»:
Պատվավոր տիտղոսը պետք է վիճարկեն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան»: